The Economist ամսագրի վարկածով տարվա երկիր է ճանաչվել Ուկրաինան, հայտնում է hraparak.am-ը։
Լրագրողները նշել են, որ սովորական ժամանակներում դժվար է ընտրել տարվա երկիրն՝ ըստ The Economist-ի, սակայն այս տարի առաջին անգամ ընտրությունն ակնհայտ է․
«Դա կարող է լինել միայն Ուկրաինան»,–գրել է պարբերականը և առանձնացրել ուկրաինացիների չորս որակ՝ հերոսություն, հնարամտություն, տոկունություն և ոգեշնչում:
«Ուկրաինացիները կանգնեցին և կռվեցին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին, մերժելով իրեն Կիևից դուրս բերելու Արևմուտքի առաջարկները, ասել է, որ իրեն «զինամթերք է պետք, ոչ թե տրանսպորտ»: Նման բնավորություն են դրսևորել սովորական ուկրաինացիները»,–գրել է պարբերականը։
The Economist-ը նշել է, որ ուկրաինացիները, պաշտպանվելով ներխուժումից, ձեռք են բերել պետականության նոր զգացում։