Պատգամավորները պարգևատրվել են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։ Նրա կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ»,– ասված է փաստաթղթում։

Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Պարգևատրման չափը նշված չէ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print