Կվերանորոգվի դեպի Գորիս տանող գազատարը․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկրի գազային տնտեսության մեջ մոտ 19,3 մլրդ դրամ կներդնի։ Այս մասին ասվում է ընկերության 2023-27 թվականների ներդրումային ծրագրում, որը հավանության է արժանացել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, հաղորդում է Sputnik Արմենիան։

Գազատրանսպորտային տնտեսության, այսինքն՝ մայրուղային խողովակաշարերի վերանորոգման համար կհատկացվի մոտ 8,4 մլրդ դրամ, իսկ գազաբաշխիչ տնտեսության համար՝ 10,9 մլրդ դրամ։

Կապիտալ շինարարության նախագծերի հիմնական ծավալը կազմելու են Երևան-Արմավիր (3 կմ-անոց հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ-անոց հատվածում) խողովակաշարերի վերանորոգման աշխատանքները, որոնք Վայոց Ձորի մարզով ձգվում են դեպի Գորիս քաղաք: Այդ նպատակով կհատկացվի համապատասխանաբար 360 մլն դրամ և 4 մլրդ 930 մլն դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print