Դեկտեմբերի 22-ին, ժամը 05:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի և բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 4 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը:
ԱԻՆ-ի հայտնում են նաև, որ ավելի վաղ դեկտեմբերի 21-ին, ժամը 17:40-ին Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը. խոչընդոտել է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կրկին մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը: