Հայտնի է «Տարվա հայերեն բառը»

«Գիտարբուքը» հայերենի «Տարվա բառն» է։ Լեզվի կոմիտեն ամփոփել է նախապես հայտարարված քվեարկության արդյունքները, հայտնում է Sputnik Արմենիան։

Լեզվի կոմիտեն ընտրության համար առաջարկել էր 12 բառ (այբբենական կարգով), «գիտարբուք» բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը։

«Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի»,– ասված է հաղորդագրությունում։

Երկրորդ տեղում «բանակաշինություն» բառն է (16%), իսկ երրորդ տեղում «ինքնիշխանություն» բառն է (11%): 7–ական տոկոս են հավաքել «աշխարհակարգ», «ապաշրջափակում» և «գրքատոն» բառերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print