«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուս-ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում աշխարհում առաջ եկած էներգետիկ ճգնաժամը շարունակում է պահպանվել, ավելին՝ խորանալ։ Դրա արդյունքում աճել են էներգակիրների՝ մասնավորապես նավթի ու գազի գներն ու պահանջարկը։ Էներգակիրների ապահովման խնդիրը հատկապես սուր է Եվրոպայի համար, քանի որ այդ աշխարհամասի էներգետիկ պահանջարկի մի զգալի մասը հենց Ռուսաստանն էր բավարարում։ Իսկ հիմա եվրոպական երկրները առավել ակտիվ ջանքեր են գործադրում գազի ու նավթի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու համար։
Իսկ այդ աղբյուրներից մեկն էլ Ադրբեջանն է, որն, իհարկե, չի կարող լրացնել Ռուսաստանի տեղը, սակայն կարող է բավարարել Եվրոպայի մի շարք երկրների գազի պահանջարկի մի մասը։ Սակայն ադրբեջանական գազի մատակարարումը պատճառ է դառնում, որպեսզի ԵՄ-ն զանց առնի իր կողմից հռչակված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, ու երկակի չափանիշներով առաջնորդվի։ Նաև դրա արդյունքում է, որ ԵՄ-ն ոչ միայն համարժեք պատասխան չի տալիս Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, այլև եվրոպական բարձրագույն պաշտոնյաները վազում են հանդիպելու հանցագործ և բռնապետ Ալիևի հետ։ Հունիսին Ադրբեջանը և ԵՄ-ն Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանեց «վստահելի էներգետիկ գործընկեր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում