Ինչ իրավունքներ է խոստանում Ադրբեջանը Ղարաբաղի հայերին. «Ազատություն» ռ/կ

Ադրբեջանի իշխանությունները սեփական երկրում ու միջազգային կառույցներում հայտարարում են, թե պատրաստ են Ղարաբաղի հայերի համար երաշխավորել նույն իրավունքները, ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Այդ մասին երեկ նաև Ադրբեջանի դեսպանը հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդում (Ախ):

Խոստումների ֆոնին հարց է առաջանում` իսկ ի՞նչ իրավունքներ ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Ինչպես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են փաստում` գրեթե ոչ մի:

«Ընտրությունները Ադրբեջանում ոչ ազատ են, ոչ արդար, ոչ էլ մրցակցային», – արձանագրված է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում, որտեղ Ադրբեջանը, այս էլ որերորդ տարին է` դասվել է ավտորիտար երկրների շարքում: Կազմակերպությունը փաստել էր` Ադրբեջանը կառավարվում է բռնապետական վարչակազմի կողմից, որի իշխանությունը մեծապես կենտրոնացած է արդեն շուրջ քսան տարի նախագահող Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում: Մինչ այդ էլ` տասը տարի, հայր Ալիևն էր կառավարում: Այս ընթացքում հազարավոր ընդդիմադիր գործիչներ հայտնվել են բանտերում, բռնությունների ու կտտանքների ենթարկվել, անկախ լրագրողները ազատազրկվել են շինծու մեղադրանքներով: Հենց այս պահին քաղաքացիական ակտիվիստ, Ալիևի քննադատ Բահտիար Հաջիզադեն հացադուլ է անում Բաքվի բանտերից մեկում, իշխանությունները, սակայն, անգամ հացադուլի իրավունք չեն տալիս նրան: Երեկ, ըստ Meydan TV-ի, Հաջիզադեն դատարանում պատմել է` ինչպես են կալանավայրի վերակացուները ճնշել ու ստիպել, որ հրաժարվի հացադուլից. ջուր է խնդրել, բերել են, բայց թույլ չեն տվել, որ խմի:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print