ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում իրենց բոլոր գործընկերների հետ` հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացման ու այն իր նախկին կարգավիճակին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան։
«Այսինքն` մարդկանց, բեռների, ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության վերականգնվի»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցի շուրջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Մինչ այդ Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն այդ հարցով աշխատում է ռուսական կողմի հետ։