ՀՀ Ազգային ժողովը ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի մայիսին, իսկ արդեն 2026 թվականի մայիսին ՀՀ ֆիզիկական անձ հանդիսացող քաղաքացիները կլրացնեն հայտարարագրերը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Թունյանի խոսքով` պատասխանատվության ավելի խիստ միջոցներ կմշակվեն այն անձանց համար, ովքեր կխուսափեն հայտարարագիր ներկայացնելուց։ Հնարավոր է` միջոցները չլինեն տուգանքի տեսքով։
Միաժամանակ պատգամավորը հավելեց, որ առաջարկվել է հայտարարագրել նաև քաղաքացիների ունեցվածքը, սակայն դա չի ընդունվել։ Նա չբացառեց, որ նման նախագիծ կքննարկվի ապագայում։
Իր ելույթում Թունյանն նշեց` արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ու տրանսֆերները չեն հարկվելու։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ ընդգծեց, որ եկամուտների հայտարարագրումը կապված չէ որևէ լրացուցիչ հարկման հետ։