ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» պրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել 2022 թվականի հունվարի 12-ին։ Հոկտեմբերի 6-ից կատարում էր արդարադատության նախարարի պարտականությունները։