Էդուարդ Սպերցյանը՝ լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։

2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով հավաքել է 76 միավոր ։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հավելենք, որ Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print