Կապանի բժշկական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Կապանի բժշկական կենտրոնին շտապ անհրաժեշտ է 1֊ին խմբի ռեզուս բացասական (I) Rh – արյան խումբ ունեցող դոնորներ։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Կապանի ԲԿ կամ զանգահարել 094֊40֊65֊38 հեռախոսահամարով»,–նշվում է հաղորդագրությունում։