Տաթեւ-Լծեն ճանապարհի որոշակի հատված չնայած դեռ ասֆալտապատված չէ, բայց ճանապարհն անցանելի է․ Վահրամ Պետրոսյան

Տաթեւ-Լծեն կառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 19,5 կմ է, որից 10-ը կիլոմետրը կառուցում է «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ընկերությունը: Վերջինիս պատասխանատուները Aravot.am-ի  հետ զրույցում նշեցին, որ ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետից շուտ են ավարտում։

«Ա.Ա.Բ Պրոյեկտ»  ընկերության ծրագրերի ու սպասարկումների պատասխանատու Վահրամ Պետրոսյանը նշել է, որ Տաթեւ-Լծեն ավտոճանապարհի 10 կմ-ի մոտ 800 մետրը, Լծեն-Շամբ 6,6 կմ հատվածի 1 կմ 600 մետրը չնայած դեռ ասֆալտապատված չէ, բայց ճանապարհն անցանելի է։ «Կարելի է ասել՝ ճանապարհաշինարարական աշխատանքները պրակտիկորեն ավարտվել են։ Հիմա այս ճանապարհով կարող են երթեւեկել ոչ միայն թեթեւ մարդատար, այլ նաեւ բեռնատար ավտոմեքենաները»,-ասաց Վահրամ Պետրոսյանը։ Աշխատանքներին ներգրավված է եղել նաեւ «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊ ընկերությունը։
Հավելենք, որ Տաթեւ-Լծեն ճանապարհի 9,5 կմ հատվածն էլ կառուցել է «Ոսմար» ճանշին ընկերությունը։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print