Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը․ «Հրապարակ»

Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, եւ հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։

Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ եւ խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։ Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print