Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական էջից։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։
Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը, հասանելի չեն լինի պեկ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի»,-նշվում է հաղորդագրությունում։