Բաքուն դեմ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային թողնելուն

Բաքվի համար անընդունելի է Ռուսաստանի այն առաջարկը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Aravot.am-ը։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել գալիք տարիներին,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկներ անել: Բայց մենք պետք է մնանք մեր օրակարգի, մեր առաջարկների սահմաններում: Մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է: Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print