Սիսիանը կրկին պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների

Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Սիսիանի ավագանու լիազորությունները։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, Սիսիան համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print