Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությանը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում են երթևեկությանը: Փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա: