ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Ժաննա Անդրեասյանը նշանակվել էր ԿԳՄՍ նախարար, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։