Արցախցի երկու հիվանդ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստանի բուժկենտրոններ

Արցախից երկու հիվանդ Հայկական Կարմիր խաչի ընկերության միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստանի տարբեր բուժկենտրոններ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշվում է․

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ»,-նշվում է հաղորդագրությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print