Վահե Ղազարյանը՝ Ներքին գործերի նախարար․ ձևավորվում է նոր նախարարությունը

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշվում է հրամանագրում:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով կատարվել են հետևյալ կադրային նշանակումները՝

  • Դավիթ Համբարյան՝ Ներքին գործերի փոխնախարար
  • Արփինե Սարգսյան՝ Ներքին գործերի փոխնախարար
  • Կամո Ցուցուլյան՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
  • Արամ Հովհաննիսյան՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հիշեցնենք՝ Դավիթ Համբարյանը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Արփինե Սարգսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print