Կարմիր խաչն այսօր Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 3 բուժառու։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հավելենք, որ դեկտեմբերի 19-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից Հայաստան է տեղափոխվել 18 բուժառու: Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի հիվանդների թիվը 16 է։