Փաշինյանը թիմակիցներին բացատրել է՝ ինչու հենց Վահե Ղազարյանը դարձավ ՆԳ նախարար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 4-ին գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարար կնշանակվի ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Երեկ նշանակումը պաշտոնապես եղավ: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար:

ՔՊ թիմում տարակուսել էին, թե ինչպես պետք է ոստիկանապետը ներկայանա ԱԺ նիստերին, պատասխանի հարցերին, երբ այսքան ժամանակ հրապարակային գործունեություն չի ծավալել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է, որ, նախ, որոշումը իրենն է, ապա բացատրել է, որ ներքին գործերի նախարարը պետք է համակարգին տիրապետող լինի, իմանա աշխատակիցների աշխատելաոճը, նրանց ով լինելը, իսկ համակարգին լավ տիրապետում եւ աշխատանքային երկար տարիների փորձ ունի հենց Վահե Ղազարյանը: ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պլանները ձախողվեցին թերեւս. նա ամեն ինչ անում էր, որպեսզի Ղազարյանը նախարար չդառնա:
Ինչպես հայտնի է, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագիծը: Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print