Սոցցանցերում տարածվող Արցախի հանրային հեռուստատեսության տարհանման մասին փաստաթուղթը կեղծ է

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հեռուստատեսությունը՝ հերքելով սոցցանցերում տարածվող «փաստաթուղթը», ըստ որի՝ հեռուստաընկերությունը տարհանվում է:

 «2023 թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,-նշվում է հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print