Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ –ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում և դրանք, այս տարի համենայնդեպս, չեն կայանա»,– ասաց նա։
Խոսելով ՀՀ անվտանգության երաշխիքների մասին` վարչապետ Փաշինյանը նշեց, որ ՌԴ –ն Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում: