ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Սա բավական նոր հայտարարություն է ՀՀ վարչապետի կողմից։ Կարծում եմ ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հաստատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժության աննպատակահարմարության մասին:
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ զորավարժություններն անցակացնելուց հրաժարվելու մասին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։