Արցախի նախագահն Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին, ով այդ պաշտոնում է նշանակվել  հունվարի 7-ին:Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով  այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները:  Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին:

Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print