«Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով տեսակամուրջ

Այսօր ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով) տեղի կունենա «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը: Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Տեսակամրջին մասնակցելու են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում եւ Երեւանում: Որպես բանախոսներ հանդես են գալու Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ:

Տեսակամուրջը հեռարձակելու է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, որը կարելի է դիտել նաև Հայաստանում Յուքոմի ցանցում 221-րդ, Ռոստելեկոմում 900-րդ եւ Թիմ տելեկոմի ցանցում 23-րդ ալիքներով, ինչպես նաեւ վերահեռարձակելու են «Հ2», «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքները։

Հնարավոր վերահեռարձակում կապահովվի նաեւ «Արմենիա», «TV5» եւ «US Armenia» հեռուստաընկերությունների կողմից։

Հեռարձակումը հասանելի կլինի նաեւ համացանցում 3 լեզուներով։

🔻Ֆեյսբուքում:

Հայերեն https://www.facebook.com/events/1550054605439319/?ref=newsfeed

Անգլերեն: https://www.facebook.com/events/1206921083253486

Ռուսերեն: https://www.facebook.com/events/862882498374540/?ref=newsfeed

🔻Յութուբում:

Հայերեն: https://www.youtube.com/watch?v=sb9cPWZC2wQ

Անգլերեն: https://www.youtube.com/watch?v=Cpxu6oN6ljw

Ռուսերեն: https://www.youtube.com/watch?v=xalm_Tm0T-Q

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print