Անգամ Ադրբեջանն է հաստատում, որ մենք ճգնաժամ ունենք․ Ռուբեն Վարդանյան

Անգամ  Ադրբեջանի ներկայացուցիչների խոսքերից հաստատվում է, որ մենք ճգնաժամ ունենք, ճգնաժամը հաստատվում է նրանով, որ իրենց հաշվարկներով այս ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցել է 400 մեքենա։ Այս մասին այսօր  «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հայտնում է News.am-ը։

Նա պարզաբանեց, որ մինչեւ շրջափակումը օրական երկու անգամից ավելի մեքենաներ էին անցում, քան այս մեկ ամսվա ընթացքում։  Վարդանյանը հիշեցրեց, որ Արցախն արդեն 31-րդ օրն է՝ շրջափակման մեջ է։

Պետնախարարը մատնանշեց պարենային ապրանքների հետ կապված խնդիրները, բաժանված ընտանիքների խնդիրները, բժշկության եւ կրթության ոլորտում առկա խնդիրները: «Երբ մեր հարեւան երկիրն ասում է, որ խնդիր չկա, նրանք պարզապես չեն ուզում ընդունել իրականությունը»,-հավելեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print