Հարցը բնապահպանությունը չէ, այլ միանգամայն այլ հարթությունում է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի շրջափակման պատճառը կապ չունի բնապահպանության հետ։ Այս մասին ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ-Երեւան «Արցախի շրջափակման մեկ ամիսը» հեռուստակամրջի ընթացքում՝ պատասխանելով Արցախի շրջափակման «բնապահպանական» պատճառների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին հարցին։

Պետնախարարը հիշեցրել է, որ Ստեփանակերտը դիմել է ՄԱԿ եւ միջազգային մի քանի այլ կազմակերպությունների՝ փորձագետներ հրավիրելով։ «Մենք համոզված ենք, որ հանքերի գործունեությունը բարձր մակարդակով է, բայց պատրաստ ենք ընդունել միջազգային փորձագետների։ Ճանապարհը փակ է, եւ հանքերը, միեւնույն է, չեն աշխատում։ Փորձագետները պատրաստ են գալ, բայց Բաքվից ասում են, որ ոչ մեկին չեն թողնի, բացի իրենց սեփական մասնագետներից։ Հարցը բնապահպանությունը չէ, այլ միանգամայն այլ հարթությունում է»,- ասել է Վարդանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print