Մահացել է Էլվիս Փրեսլիի դուստրը՝ Լիզա Մարի Փրեսլին

54 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ լեգենդար երգիչ ու դերասան Էլվիս Փրեսլիի և դերասանուհի Պրիսցիլա Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով Պրիսցիլա Փրեսլիին։

 «Ծանր սրտով պետք է կիսվեմ այն ​​գույժով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքեց մեզ», – ասել է երգչուհու մայրը։

Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ նրան հունվարի 12-ի առավոտյան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Լիզա Մարիի մոտ «սրտի ամբողջական կանգ» է գրանցվել։ TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում Լիզա Մարի Փրեսլին արհեստական​​ կոմայի մեջ է գտնվել:

Լիզա Մարին ընտրել է երաժշտական ուղին: Նա կատարել է իր հեղինակային ստեղծագործությունները, ձայնագրել երեք ալբոմ և մի քանի սինգլ։ Ամուսնացած է եղել երգիչ Մայքլ Ջեքսոնի, դերասան Նիկոլաս Քեյջի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print