Հայտնի են 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի (The Best) հավակնորդների ցուցակը։

  • Խուլիան Ալվարես (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)
  • Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»)
  • Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
  • Կեւին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
  • Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
  • Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
  • Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան, «Բարսելոնա»)
  • Սադիո Մանե (Սենեգալ, «Բավարիա»)
  • Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
  • Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ)
  • Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)
  • Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)
  • Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
  • Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»)

Նշենք, որ քվեարկությանը կմասնակցեն ազգային թիմերի ավագներն ու գլխավոր մարզիչները, հավատարմագրված լրագրողներ, ՖԻՖԱ-ի կայքում գրանցված երկրպագուներ։

Քվեարկությունը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print