Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2023 թվականի հունվարի 13-ի N 21-Ա որոշմամբ Նվարդ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Կենսագրություն
Ծնվել է 19.07.1991թ. Կապան քաղաքում:
1998-2008թթ․ սովորել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում։
2012թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (Անգլերեն լեզու և քաղաքագիտություն) բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում:
2014թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն) բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում:
2022թ. մասնակցել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում (“Swedish Institute Summer Academy for Young Professionals”) Հանրային կայուն կառավարում դասընթացներին
2014-2016թթ․ աշխատել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ում՝ որպես Սյունիքի մարզային կենտրոնի համակարգող
2015-2016թթ․ աշխատել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի» Սյունիքի մարզի համակարգող
2016-2017թթ․ աշխատել է «Վիվասել-ՄՏՍ»-ում՝ որպես սպասարկման մասնագետ
2020-2021թթ․ աշխատել է «Էկո-համայնք» ՀԿ-ում, «4 գյուղերի բնակիչներին առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրի ամբուլատորիայի վերազինում և առաջնային պայմանների ապահովում» ծրագրի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) համակարգող
2017-2021թթ․՝ KfW Զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագիր, Միջազգային թիմի ղեկավարի օգնական/ գրասենյակի կառավարիչ
2021- 2022թթ․՝ KfW Զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Լոտ 3/1, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքների ջրամատակարարման ցանցի և կոյուղու համակարգերի վերականգնում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիր, Միջազգային թիմի ղեկավարի օգնական
Գիտական հոդված՝ «Տրիպարտիզմը՝ որպես ՀՀ պետական կառավարման արդյունավետության ապահովման GR տեխնոլոգիա»-«Հանրային կառավարում» գիտական հանդես, Միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածու, 3-4/2014, ISSN 1829 – 0167, էջ 167 – 173.