Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջեւ հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդալլահյանի միջև բանակցությունները, որոնքնախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են», – ասված է ՌԴ գերատեսչության հաղորդագրությունում: .