Հայաստանի հետ սահմանակից Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում, հայտնում է News.am—ը։
Թուրքական Gazetekars–ի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասնակիցներն արդեն ժամանել են Կարս եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։
Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաժը նշել է, թե զորավարժության նպատակը ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, համակարգվածությունն ապահովելը, զորամիավորումների մարտական պատրաստությունը ստուգելը, կրակային եւ մանեւրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումները, սննւդի մատուցումը, հագուստի ապահվման եւ թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։