Շրջափակված Արցախում օտարերկրյա քաղաքացիների մի մասին հաջողվել է դուրս բերել․ Ռուբեն Վարդանյան

Շրջափակման հետևանքով Արցախում մնացած Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ դուրս են բերվել Արցախից։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի «Տելեգրամ»-ի էջից։

«Շրջափակման հետևանքով Արցախում մնացել են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Ընտանիքները, այդ թվում՝ երեխաներ ունեցողներ, արգելափակվել են ավելի քան մեկ ամիս։ Արցախի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ համատեղ վաղուց նախապատրաստել և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,- գրել է Վարդանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print