ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են` ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին, փոխանցում է Sputnik Արմենիան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոլոմինան Հայաստան և Ադրբեջան կայցելի այս շաբաթ։

«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ պարբերական քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցի հստակ օրը չի նշվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print