Դավիթ Բաբայանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:  Տեղեկությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Բաբայանը:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print