Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

Մոլորակի ամենատարեց բնակչուհին` ֆրանսիացի միանձնուհի քույր Անդրեն (աշխարհիկ անունը` Լյուսիլ Ռանդոն) մահացել է 118 տարեկան հասակում, հակտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով France Presse-ին։ (AFP):

2009 թվականից քույր Անդրեն ապրում էր Թուլոն քաղաքի ծերանոցում, որի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ նա քնի մեջ է մահացել։

Լյուսիլ Ռանդոնը ծնվել է Ֆրանսիայում 1904 թվականի փետրվարի 11-ին։ Նա մոլորակի ամենատարեց բնակչուհի է ճանաչվել 2022 թվականի ապրիլի 26-ին` ճապոնուհի Կանե Տանակայի մահից հետո (119 տարեկան հասակում)։

41 տարեկանում նա միանձնուհի է դարձել և 28 տարի աշխատել Վիշի քաղաքի հիվանդանոցում, որտեղ օգնում էր որբերին ու ծերերին։ 1979 թվականին ծառայության է անցել Սավոյայի վանքում։ 2009 թվականից ապրում էր Տուլոնի ծերանոցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print