Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print