Օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հավանություն տվեց։
Այդ փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։
Դրանք են`
- Մասնավոր պահնորդական գործունեությունը
- Փոստային կապի գործունեությունը
- Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը
- Տաքսի ծառայությունը
- Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը
- Շինարարության իրականացումը
- Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը
- Ինժեներական հետազննումը
- Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։
Հայաստանում առանց լիցենզավորման բիզնես սկսելու համար, սակայն, կազմակերպությունը կամ անհատը պետք է իր երկրում այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ ունենա։
Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ–ի կողմից ընդունվելուց 6 ամիս անց։