ՀՀ Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Պողոսյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:  Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Գարեգին Պողոսյանը 2020 թվականին Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ շնորհվելով Հայաստանի ազգային հերոս կոչումը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print