«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա:
Նշենք, որ այս մասին որոշման նախագծի հեղինակն Էկոնոմիկայի նախարարությունն է: Բայց, մյուս կողմից, փորձագիտական համայնքն է սկսել մտահոգվել՝ այս թեմայի հետ կապված: Շատերը կարծում են, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո Իրանում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ ՀՀ ու այստեղ զբաղվել ուղեւորափոխադրմամբ, շինարարությամբ կամ մեկ այլ բիզնեսով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում