Մենք պատրաստ են եռակողմ հանդիպման․ Բայրամով

Բաքուն հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Մենք պատրաստ ենք եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը»,– ասել է Բայրամովը` հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից։

Բայրամովի խոսքով` խաղաղ օրակարգի առաջմղումը «միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացվել են Հայաստանին»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջին Մոսկվայում պետք է կայանար նախարարների եռակողմ հանդիպում, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հայկական կողմը հրաժարվեց հանդիպումից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print