Ապօրինի ծառահատման դեպք՝ Կապան-Կարմրաքար ճանապարհին

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Կարմրաքար ճանապարհի 14-րդ կմ-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ-3152» մակնիշի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ: 57-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,-նշվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print