Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Աշխարհի 20-րդ ռակետ, հայկական արմատներով ռուսաստանցի Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» երկրորդ անընդմեջ մրցաշարում դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը լավագույն քառյակում էր նաեւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, հայտնում է news.am-ը։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակը Խաչանովը կբարձրանա առնվազն 15-րդ տեղ։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որը երրորդ սեթում հրաժարվեց պայքարից դաստակի վնասվածքի պատճառով։ Երրորդ սեթում Կարեն Խաչանովը հաղթում էր 3:0 հաշվով։ 

Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը՝ 7:6 (7:5), 6:3:

Կիսաեզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ չեխ Իրժի Լեգեչկայի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print