Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Մասնավորապես, Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը եւ Արամայիս Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print