Դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարները այսուհետ կարող եք ստանալ ՊԵԿ-ից

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարները ստանալու համար քաղաքացիներն այսուհետ չեն դիմի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հայտարարությունից։

«Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ՝ տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարները ստանալու նպատակով»,-նշվում է հայտարարությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print