ԵՄ դիտորդական նոր առաքելությունը կազմված կլինի 100 հոգուց

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել  նշել է ԵՄ խորհրդի ևս մեկ կոնկրետ արդյունք՝ Հայաստանում նոր լիարժեք քաղաքացիական առաքելության ստեղծումը, հայտնում է infoteka24.ru-ն։

Բորելի խոսքով, առաքելությունը կունենա մոտ 100 դիտորդ, որի նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։

Նշենք, որ առաքելությունը Հայաստանում կմնա երկու տարի ժամկետով և կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print