Ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով  ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին։

«Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշեց Աբրահամյանը։

Նոր վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն կցվել է նախորդ վարույթին և իրականցվում է համատեղ քննություն։ Նոր վարույթի շրջանակում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ մարդ։ Այս պահին մեղադրյալներ դեռ չկան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print